ՕԵԿ-ը չի ցանկանում կարճամիտ լինել

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նոր կառավարության կազմում մասնակցության ակնկալիքներ չունի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հ.Բիշարյանը նշեց, որ 6 ամիս հետո երկրում նոր փոփոխություններ են լինելու, նոր կառավարություն է ձևավորվելու, և կարճամտություն կլինի այս կարճ ճանապարհը մտնելը: Հարցին, թե նախկին վարչապետի նշանակման ժամանակ անհամաձայնության պատճառով կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո՝ այս անգամ հույսեր կա՞ն, Հ.Բիշարյանը պատասխանեց, որ այն ժամանակ Հայաստանն ավելի վատ վիճակում հայտնվեց, իսկ երեկվա փոփոխությանը դեռ գնահատական տալ չի կարող, միայն ցանկություն ունի, որ ամեն ինչ լավ լինի:

Մանրամասները` տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930