«Ստեփան Գրիգորյանի արտաքսումը պետք է դիտարկել Ռուսաստանում վհուկների որսի ֆոնին». Ա. Արզումանյան

«Ակնհայտ է, որ քաղաքական աստառ կա այս ամեն ինչում: Ստեփան Գրիգորյանը, բացի նրանից, որ քաղաքագետ է և փորձագետ, նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատակից է եղել, փոխդեսպան է եղել: Սա Ռուսաստանում վհուկների որսի ընդհանուր ֆոնին պետք է դիտարկել: Հավանաբար ինչ-որ ցուցակներ են նախապատրաստվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը` մեկնաբանելով ՌԴ-ից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի արտաքսման փաստը: Ըստ նրա` ճիշտ կլինի, եթե Ռուսաստանն ունի նման անձանց ցուցակ, որոնց մուտքը ՌԴ արգելվում է, ներկայացնի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ավելորդ ծախսեր չանեն ու չհասնեն Մոսկվա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս