Իսպանացի ժողովրդի իմաստուն արտահայտությունները
Իսպանացիներն ամենակենսուրախ և սիրառատ ազգերից մեկն են: Էներգիան իսպանացիների մեջ անսպառ է, նրանք փնտրում են ինչ-որ նոր և հետաքրքիր բան:
1. 3 «շատը» և 3 «քիչը» կործանում են մարդուն. շատ խոսել և քիչ իմանալ, շատ երևակայել և քիչ արժենալ, շատ ծախսել և քիչ ունենալ:
2. Ով բամբասում է Ձեզ հետ, նա բամբասում է նաև Ձեր մասին:
3. Մարդիկ շատ են, անձնավորություններն են քիչ:
4. Սովորությունը սկզբում սարդոստայն է, իսկ հետո արդեն դառնում է պինդ ցանց:
5. Պոզահարող կովին Աստված պոզ չի տալիս:
6. Պարտքով գումար տալ նշանակում է՝ կորցնել ընկերությունը:
7. Արտաքին տեսքը խաբուսիկ է, իսկ նոր ընկերը՝ անհուսալի:
8. Դատարկ տակառում ձայնը շատ բարձր է:
9. Թե ինչն այնպես չէ, կհուշի թշնամին:
10. Ոսկին նույնիսկ ցեխի մեջ է փայլում:
11. Ուրիշի ձեռքում պաստառը միշտ ավելի լայն է:
12. Ոչ ոք չի հիշում Սուրբ Վարվառային՝ մինչև որոտ չի լինում:
13. Աստծուց խնդրիր, բայց ոչ այդքան շատ:
14. Ինչքան շատ է եկամուտը, այնքան շատ են հոգսերը:
15. Տնտեսուհի մայրիկի դուստրերը ծույլ են լինում:
16. Հիվանդանալով՝ կիմանաս, թե ով է ավելի շատ սիրում:
17. Ինչքան բռունցքի հարվածն ուժեղ է, այնքան կյանքում հեշտ է:
18. Ինչ աղքատ, ինչ կարդինալ. վերջը նույնն է:
19. Ինչ հայտնի է երեքին, հայտնի է բոլորին:
20. Ոչ մի անգամ չսխալվես, ոչնչի չես հասնի:
21. Խիստ մի դատիր ոզնուն. նա էլ է Աստծո ստեղծածը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը