Բաժիններ՝

«Մարսելը»­ հայտարարել է ակումբն ամերիկացիներին վաճառելու մասին

Ամերիկացի գործարար Ֆրենկ Մաքքորտը բանակցություններ է վարում ֆրանսիական «Մարսելը»­ գնելու համար: Ինչպես հաղորդում է «Սպորտ էքսպրես»-­ը, այդ մասին հայտարարել է ակումբի ղեկավարությունը պաշտոնական կայքի միջոցով: 63­-ամյա ամերիկացին, ով մինչ այդ ղեկավարում էր բեյսբոլի «Լոս-­Անջելես Դոջերս» ակումբը, դարձել է «Մարսելը»­ գնելու միակ հավակնորդը և մինչ տարեվերջ գործարքը պետք է տեղի ունենա: Դրա մանրամասները չեն հրապարակվում:

Մաքքորտն արդեն հանդիպում է ունեցել Մարսելի քաղաքապետ Ժան­Կլոդ Գոդենի հետ, որպեսզի ներկայացնի ակումբը ֆրանսիական ֆուտբոլի բարձունք վերադարձնելու ծրագիրը:

«Մարսելում»­ է հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031