
Թուրքիան երաշխավորել է անվտանգությունը Ռուսաստանի հետ խաղի ժամանակ

Թուրքական իշխանությունները երաշխավորել են Թուրքիայի և Ռուսաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպման անվտանգությունը: Ինչպես հաղորդում է վկայակոչելով «Ռիանովոստի»-ն, այդ մասին նշել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն:
«Թուրքական կողմի հետ հարաբերությունները նորմալացվում են, թռիչքների սահմանափակումները հանվում են: Թուրքական իշխանությունների կողմից տրվել են Թուրքիա-Ռուսաստան հանդիպման անվտանգության բոլոր երաշխիքները: Անձամբ ես նույնպես ծրագրում են այցելել այդ խաղին: Կարծում եմ` ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Մուտկոն:
Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականների մրցավեճը տեղի կունենա օգոստոսի 31-ին` Անթալիայում: