Բաժիններ՝

Ընդամենը 3 բաղադրիչներով արտասովոր կեքսեր՝ առանց ալյուրի և շաքարավազի

Այս բանանային կեքսերը, որոնց պատրաստման համար չեն օգտագործվում ոչ ալյուր, ոչ շաքարավազ, կդառնան շատ օգտակար քաղցրեղեն երեխաների և նրանց համար, ովքեր դիետա են պահում:

Բաղադրիչները.

1. Հասած բանան – 2 հատ
2. Ձու – 4 հատ
3. Հատապտուղ՝ ցանկացած տեսակի

Պատրաստման եղանակը.

1. Մաքրել բանանները կեղևից և տրորել պատառաքաղով կամ հարել:

2. Նույն տարայի մեջ ավելացնել 4 ձու և խառնել:

3. Կաղապարը ցողել ձեթով, շարել հատապտուղը և լցնել ստացված բանանային զանգվածը:

4. Կեքսերը թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 12 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031