Բաժիններ՝

Ոստիկանները մեկ օրում հայտնաբերել են 8 հետախուզվող անձի

Հայաստանի տարածքում օգոստոսի 25­-ին հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5357 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է 12 կգ կշռով կանեփի 470 բույս:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 305,5 գրամ «մարիխուանա» և 1,1 մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:

Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 նռնակ, «տրոտիլովայա շաշկա 400գ» գրառմամբ պայթուցիկ և 160 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք (գույքի դիտավորությամբ ոչնչացում), հայտնաբերվել է 8 հետախուզվող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս