Բաժիններ՝

Թուրքիան մերժում է Ռուսաստանի կողմից «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հնարավորությունը

Ռուսական կողմը չի կարող իր նպատակներին ծառայեցնել Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազան, քանի որ այն գտնվում է ՆԱՏՕ­-ի վերահսկողության ներքո: Ինչպես հաղորդում է NTV հեռուստաընկերությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

«Ինջիլիք»-­ը ՆԱՏՕ-­ի բազան է: Ռուսաստանը ՆԱՏՕ­ի անդամ չէ, դրա համար էլ այդ բազայի օգտագործումը ՌԴ­ի կողմից հնարավոր չէ»,­- ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարել Ռուսաստանի կողմից «Ինջիրլիք»­-ի օգտագործումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031