Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» վստահ հաղթանակ է տանում. Մխիթարյանը դաշտ դուրս եկավ հանդիպման վերջնամասում

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրը մեկնարկեց «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սաութհեմփթոն» խաղով: Հանդիպումն ավարտվեց «Կարմիր սատանաների» հաղթանակով (2:0):

Հանդիպման հաշիվը բացվեց 36-րդ րոպեին: Ույեն Ռունիի հրաշալի փոխանցումից հետո գլխի հուժկու հարվածով Զլատան Իբրահիմովիչը գնդակը մխրճեց դարպասի մեջ:
Ընդմիջումից հետո մանկունյանցիները 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, որը հստակ իրացրեց Իբրան:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը տեղ չէր գտել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Նա դաշտ դուրս եկավ 75-րդ րոպեին՝ փոխարինելով Խուան Մատային:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031