
Նիկոլ Փաշինյանը` Արմեն Մարտիրոսյանին. «Մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին»

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
«Բազմահազարանոց՝ եւ միլիոնանոց դառնալու պոտենցիալ ունեցող շարժումը զրոյացրած եւ այսպիսով Սերժ Սարգսյանին անգնահատելի ծառայություն մատուցած փսեվդոխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն ես կլռեի:
Սա վերաբերվում է ոչ միայն նրան: Իսկ եթե խոսել՝ խոսակցությունը լինելու է բաց եւ մինչեւ վերջ: Ու որեւէ մեկը չմտածի, թե իր որեւէ կարգավիճակի բերումով դուրս է մնալու այդ խոսակցությունից:
ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված յուրաքանչյուր գործչի ամեն ասածն ու արածը, ասածի ու արածի համապատասխանությունը պետք է քննվի եւ գնահատականները պետք է լինեն համարժեք:
Հ.Գ. Ասել եմ, ու էլի կասեմ՝ քաղաքականությունը հասկացողների եւ ոչ թե չհասկացողների զբաղմունք է: Նաեւ՝ մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին: Նաեւ՝ վերահաստատում եմ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախկինում արած բոլոր հայտարարություններս»: