Բաժիններ՝

Միհրան Հարությունյանին և Արթուր Ալեքսանյանին եզրափակչում բաժին են ընկել բարդ մրցակիցներ

31­-րդ ամառային օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի եզրափակչում 66կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանին բաժին է ընկել բավականին ուժեղ ըմբիշ՝ սերբ Դավոր Շտեֆանեկը:

Սերբ ըմբիշը 2014թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության բրոնզե և արծաթե մեդալակիր է: 2008թ. օլիմպիական խաղերին նա գրավել է 18-­րդ հորիզոնականը, իսկ Պեկինի օլիմպիական խաղերում՝ 15­-րդը:

98 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կուբացի Դանիել Կաբրերան Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների խաղերի յոթակի չեմպիոն է, Պանամերիկյան խաղերի 2015թ. ոսկե մեդալակիր:

Կաբրերան երկու անգամ ներկայացրել է Կուբան աշխարհի առաջնությունում, 2009թ. աշխարհի առաջնության ժամանակ գրավել է 4-­րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս