Հենրիխ Մխիթարյանը տեղ չի գտել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում
                                    Այսօր ժամը 14:30-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի իր մեկնարկային հանդիպումը ԱՊԼ-ում Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ: Մանկունյանցիների մրցակիցն է «Բորնմութը»:
Քիչ առաջ «Կարմիր սատանաները» Twitter-ի պաշտոնական էջում տեղադրեցին թիմի մեկնարկային կազմը, որտեղ տեղ չի գտել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    