Բաժիններ՝

Հենրիխը լինելու է մաեստրո, ով թելադրում է խաղը. Ջեյմի Ռեդնափը` Մխիթարյանի մասին

Անգլիական «Լիվերպուլ»­ի ու «Տոտենհեմ»­ի նախկին ֆուտբոլիստ Sky Sports կայքի հայտնի վերլուծաբան Ջեյմի Ռեդնափը կազմել է այն 10 ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կարող են զարդարել անգլիական պրեմիեր լիգան 2015-­2016 մրցաշրջանում: Այդ 10 ֆուտբոլիստների թվում վերլուծաբանն ընդգրկել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»­-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Սիրում եմ հետևել նրա նման ֆուտբոլիստների խաղին: Նա պահեր է ստեղծում իր փոխանցումների շնորհիվ: Հենրիխը լինելու է մաեստրո, ով թելադրում է խաղը և սահմանում կանոնները: Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում ամենաշատ արդյունավետ փոխանցումներն է կատարել Բունդեսլիգայում, այդ պատճառով «Մանչեսթեր Յունայթեդ»­ի հարձակվողներին խնջույք է սպասվում: Անհանգստացնում է միայն այն, թե որ դիրքում է նա հանդես գալու: Նա կարող է կործանարար լինել 10 համարի դիրքում, սակայն այնտեղ մրցակցելու է Պոլ Պոգբայի ու Ուեյն Ռունիի հետ, ուստի ստիպված կլինի ավելի լայն խաղալ»,-­ ասել է Ռեդնափը:

Ռեդնափի կազմած տասնյակում տեղ են գտել նաև «Մանչեսթեր Սիթի»-­ի նորեկ Լերոի Սանեն, «Տոտենհեմ»-­ի ֆուտբոլիստ Վինսենտ Յանսենը, «Լեսթեր»-­ի նորեկ Նամպալիս Մենդին, «Վեստ Հեմ»­-ի պաշտպան Ռիս Օքսֆորդը, «Արսենալ»-­ի կիսապաշտպան Գրանիտ Ջական, «Բարնլի»-­ի հարձակվող Անդրե Գրեյը, «Լիվերպուլ»­-ի հարձակվող Սադիո Մանեն, «Բորնմութ»­-ի կիսապաշտպան Յորդան Իբեն և «Մանչեսթեր Սիթի»-­ի նորեկ Ջոն Սթոունզը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս