Բաժիններ՝

Մխիթարյանը գլխավորում է ԱՊԼ-ի լավագույն կիսապաշտպանների վարկանիշը

Անգլիական Mirror պարբերականը հրապարակել է ԱՊԼ-ի լավագույն կիսապաշտպանների վարկանիշային աղյուսակը: Այս աղյուսակում առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է:

Պարբերականը Մխիթարյանի մասին գրում է, որ ամբողջ Անգլիան Հենրիխից սպասում է այնպիսի խաղ, ինչպիսին նա խաղում էր նախորդ մրցաշրջանում: Չնայած այն բանին, որ անգլիական գրանդի կազմում խաղում են նաև Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան, միևնույնն է Մխիթարյանը պետք է կարողանա ցուցադրել իր խաղը:

ԱՊԼ-ի լավագույն կիսապաշտպանների եռյակում են ընգրկվել նաև «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը և «Լեսթերի» ֆուտբոլիստ Ռիհադ Մահրեզը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031