Բաժիններ՝

Իտալական գեղեցկություն. 81-ամյա Սոֆի Լորենը Dolce&Gabbana-ի զգեստով

Հավերժ երիտասարդ Սոֆի Լորենը ստացել է Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում և դարձել է Dolce&Gabbana-ի նոր հավաքածուի մուսան:

Սոֆի Լորենը խարիզմայի և զգացմունքայնության մարմնավորումն է: Հենց այդ պատճառով Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նոր հավաքածուն նվիրել են լեգենդար դերասանուհուն: Հավաքածուն ներկայացվել է Նեապոլում՝ Alta Moda-ի շրջանակներում:

Նորաձևությանը նվիրված այդ բարձրագոչ իրադարձության նախօրեին Սոֆի Լորենը ստացել է Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում: Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը 81-ամյա դերասանուհուն հանձնել է փաստաթուղթ, որը հաստատում է այդ փաստը: 3_640x419

Հանդիսավոր արարողության ժամանակ Սոֆի Լորենը եղել է Dolce&Gabbana-ի զգեստով: 1_640x960 2_640x964

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս