
Երևանում Nissan Murano ավտոմեքենայում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի. Shamshyan.com

Այսօր` ժամը 11:00-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի 2/2 հասցեում՝ ավտոմեքենաների գազաբալոնային համակարգի տեղադրման արհեստանոցում ավտոմեքենայի մեջ տղա երեխայի դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված սպասարկման կետի ավտոտնակներից մեկում հայտնաբերել են Nissan մակնիշի 71 TV 077 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 16-ամյա Ալեքս Ղարիբյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը երեկ նշելիս է եղել իր քրոջ ծնունդը, որից հետո գիշերը՝ ժամը 23:00-ին այցելել է նշված ավտոսպասարկման կետ, իսկ առավոտյան նրան հայտնաբերել են մահացած։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։