Լոս Անջելեսում բացվել է «Հարի Փոթերի հրաշքների աշխարհը»
Universal ընկերությունը Լոս Անջելեսում Ջոան Ռոուլինգի հայտնի գրքի թեմատիկայով այգի է բացել: Հարի Փոթերի մասին պատմող գրքի սիրահարները այժմ կարող են հայտնվել հրաշքների աշխարհում և թեկուզ մեկ ակնթարթ դառնալ հրաշագործ և կախարդ:
Այգու այցելուները կկարողանան զբոսնել Հոգսմիթ գյուղի փողոցներով: 
Նրանք կարող են այցելել Հագրիդին: 
Եվ նույնիսկ «երթևեկել» Հիպոգրիֆի հետ: 
Այգու ստեղծողները մտածել են բոլոր մանրուքների մասին:

Հոգվարթս տանող գնացքը սպասում է ուղևորներին: 
Այգում կարելի է հանդիպել Դուրմստրանգի և Շարմբատոնի ուսանողներին: 
Ծանոթացեք Արթուր Ուիզլիի հետ: 
Մեկ գավաթ թեյ ըմպելու համար այցելեք տիկին Պադիֆուտին: 
Չմոռանաք գնել Հոգվարթսի կախարդական թերթը: 
Այստեղ յուրաքանչյուրը կարող է իրեն հրաշագործ զգալ: 
Սա Հարի Փոթերի կախարդական աշխարհն է: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

