
Պանրով և խնձորով մուս

Բաղադրիչները.
1. Խնձորի խյուս – 450 գ
2. Սպիտակ փափուկ պանիր – 200 գ
3. Ձվի սպիտակուց – 3 հատ
4. Շաքարի փոշի – 1 ճ/գ
5. Խնձոր – կես հատ
6. Կիտրոնի հյութ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը.
1. Լավ խառնել խնձորի խյուսը և պանիրը:
2. Ձվի սպիտակուցները լավ հարել կիտրոնի հյութի հետ՝ աստիճանաբար ավելացնելով շաքարի փոշի:
3. Հարած սպիտակուցային զանգվածը 2 անգամից խառնել պանրային զանգվածի հետ:
4. Ստացված զանգվածը լցնել բաժակների մեջ:
5. 1 ժամից ոչ պակաս բաժակները դնել սառնարանի մեջ:
6. Մատուցելիս զարդարել խնձորի մանր կտրատված կտորներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը