Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Արևմուտքին չքննադատել մահապատիժների անցկացումը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարել է, որ արևմտյան երկրները և կազմակերպությունները չպետք է քննադատեն Թեհրանին Քուրդիստանում իրականացված մահապատիժների իրականացման համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

«Երբ Իրանն անձամբ է հանդիսանում ահաբեկչության զոհ, նա կձեռնարկի հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է նա:

Կասեմին ընդգծել է, որ մահապատժի ենթարկվածները մեղավոր են ճանաչվել զինված խմբավորումների ստեղծման փորձի, Իրանի քաղաքներում պայթուցիկների ստեղծման և ռումբերի տեղադրման մեջ:

Գործակալության տեղեկություններով՝ Իրանի իշխանությունները Քուրդիստան նահանգում օգոստոսին կախաղան են հանել 20 զինյալի:

ՄԱԿ-ը և Եվրամիությունը դատապարտել են Իրանի այդ գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031