
Միսսուրիի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Միսսուրի նահանգի Սենտ-Լուիս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել Fubar գիշերային ակումբի հարևանությամբ, հայտնում է St. Louis Post-Dispatch-ը:
Հրաձգության հետևանքով վնասվածք է ստացել 3 մարդ՝ 1-ը՝ 40 տարեկան և 2-ը՝ 20 տարեկան: 3-ն էլ հոսպիտալացվել են:
Իրավապահները ձեռնամուխ են եղել տեղի ունեցածի հանգամանքները պարզելուն: