
Բարաք Օբամայի դուստրն աշխատանքի է անցել ռեստորանում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրը՝ Սաշա Օբաման, ստացել է իր առաջին աշխատանքը, գրում է Hello-ն:
15-ամյա Սաշան ամռանն աշխատանքի է անցել Մասսաչուսեթս նահանգի Մարտաս-Վինյարդ Nancy’s ռեստորանում:
Այդ հաստատությունում ԱՄՆ նախագահի դուստրը մատուցողուհի է աշխատում:
Մասնավորապես, նա սեղաններից հավաքում է ամաններն ու պատվերներ է ընդունում:
Սաշա Օբամայի անվտանգությունը ապահովում են ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները, ընդ որում, նշվում է, որ նրանք Սաշային թույլ են տալիս անկախ լինել:
Nancy’s ռեստորանը հայտնի է ձկնային ուտեստներով: Օբամայի ընտանիքը սիրում է այցելել այդ հաստատություն Մարտաս-Վինյարդում հանգստանալիս: