
Միշել Օբաման աստղային երեկույթ է կազմակերպել ամուսնու ծննդյան օրվա կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, աստղային երեկույթ է կազմակերպել նրա ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ, գրում է ամերիկյան justjared.com պորտալը:
Նշվում է, որ միջոցառումը գաղտնի է պահվել, սակայն որոշ աստղային հյուրեր սոցցանցերում կիսվել են երեկոյից ստացած իրենց տպավորություններով:
«Այսօրվա երեկոն ես երբեք չեմ մոռանա: #BarackObama #happybirthday»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է երգիչ և դերասան Նիք Ջոնասը:
Պարբերականի տեղեկություններով՝ հյուրերի թվում են եղել Բեյոնսեն, Լամարը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Ջենիֆեր Հադսոնը, Սառա Ջեսիկա Փարքերը, Հիլարի Քլինթոնն ու Աշերը:
Օգոստոսի 4-ին Բարաք Օբաման դարձավ 55 տարեկան: