Իրանի նախագահը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Իրանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիմանը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ժամանել է Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ բանակցություններին, հայտնում է իրանական RNS գործակալությունը:
Ենթադրվում է, որ հանդիպմանը քննարկվելու են առևտրի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, շրջակա միջավայրի, տրանսպորտի ահաբեկչության դեմ պայքարի եռակողմ համագործակցության ընդլայնման հարցեր:
Բանակցությունների հիմնական թեման դառնալու է նաև Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհի շինարարության նախագիծը, որը լինելու է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս:
«Ռուսական երկաթուղիները» կարող է հանդես գալ որպես այդ նախագծի օպերատոր:
Բացի այդ՝ նախագահները մտադիր են քննարկել նաև Աֆղանստանի Մերձավոր Արևելքի վիճակը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանական «Ազեր Թաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե ահաբեկչության դեմ պայքարը ու «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, երկարաժամկետ համագործակցության մի շարք այլ հարցերի հետ միասին, կդառնան այն թեմաները, որոնք կքննարկվեն օգոստոսի 8-ին:
«Օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով մենք առաջին անգամ կհավաքվենք Բաքվում երեք պետությունների ղեկավարների մակարդակով, որպեսզի քննարկենք երկարաժամկետ, փոխադարձ շահավետ համագործակցության զարգացման հեռանկարները տարբեր ոլորտներում` տնտեսությունից և մարդասիրական կապերից՝ մինչև անվտանգության հարցեր և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր»,- հայտարարել է Պուտինը: