Բաժիններ՝

Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների միասնական ցուցակը

Վրաստանի ԿԸՀ-ն նորացրել է ընտրողների միասնական ցուցակը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես տեղեկացրել են ԿԸՀից, հուլիսի15-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 452 093 մարդ:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ ցանկացած քաղաքացի կարող է իր տվյալները ստուգել հատուկ կայքում՝ voters.cec.gov.ge:

Տվյալները ընտրողների միասնական ցուցակում ստուգելով՝ օգտատերը կարող է տեսնել նաև տեղեկություն, թե որ ընտրական տեղամասում է ինքը գրանցված:

Ընտրողների նորացված ցուցակների հրապարակման ենթակա տեղեկությունը հասանելի է ընտրություններին գրանցված կուսակցություններին, ընտրական բլոկներին, նախաձեռնող խմբերին, ընտրողներին:

Անճշտության հայտնաբերման դեպքում անձը պետք է դիմի համապատասխան ընտրական հանձնաժողովին ընտրությունները մեկնարկելուց ոչ ուշ, քան 16 օր առաջ, այսինքն՝ մինչև սեպտեմբերի 22-ը և պահանջի կատարել համապատասխան փոփոխություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031