
Վրաստանի Ուշբա լեռը բարձրանալիս 4 ալպինիստ է զոհվել

Վրաստանի Ուշբա լեռը բարձրանալիս կորած 4 ալպինիստները զոհվել են: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի արտակարգ իրավիճակների վարչության գործակալության մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ նրանց մարմինները լուսադեմին են հայտնաբերվել:
Հաղորդագրությունն այն մասին, որ զբոսաշրջիկներ են անհետացել, ստացվել էր օգոստոսի 5-ին, ինչից հետո սկսվել էին որոնողա-փրկարարական աշխատանքները:
Զոհերի մարմինները դեռ չեն նույնականացվել: