
ԱՄՆ-ում թմրանյութով կոնֆետների հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

ԱՄՆ Օհայո նահանգի Բաթլեր քաղաքի երաժշտական փառատոնի ավելի քան 20 այցելու է հոսպիտալացվել երեկ թմրանյութերի չարաշահման հետևանքով, գրում է USA Today-ը:
Հանդիսատեսը թմրանյութն ընդունել էր կոնֆետների տեսքով: Դրանցում հայտնաբերվել էր տետրահիդրոկաննաբինոլ՝ թմրանյութ, որը պարունակվում է կանեփի թփերում:
Հիվանդանոց է տեղափոխվել նվազագույնը 23 մարդ՝ ափիոնի ուժեղ դոզավորման ախտանշաններով:
Ոստիկանությունն առգրավել է թմրանյութը, կատարվում է հետաքննություն: