
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

Օլիմպիական մայրաքաղաք Ռիոյում մրցումային առաջին օրը պայքարը սկսեցին նաև մարմնամարզիկները։ Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, (նժույգաթափեր) որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը (հենացատկ) առաջին ցատկը անթերի կատարեց, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում սխալ թույլ տվեց: Երկու ցատկերի հանրագումարում հայ մարզիկը հավաքեց 14.566 միավոր և, զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:
Եզրափակիչը կկայանա օգոստոսի 14-ին։