
«Լիվերպուլը» ջախջախեց «Բարսելոնային»

International Champions Cup-ի շրջանականերում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հանդիպեցին «Լիվերպուլը» և «Բարսելոնան»: Խաղն ավարտվեց 4:0 հաշվով՝ հօգուտ կարմիրների:
Հանդիպման հաշիվը բացեց «Լիվերպուլի» նորեկ Սադիո Մանեն:
Երկրորդ խաղակեսի 47-րդ րոպեին կապտանռնագույնների պաշտպան Խավիեր Մասկերանոն իր հաշվին ինքնագոլ գրանցեց, իսկ արդեն 1 րոպե անց մերսիսայդցիների հարձակվող Դիվոկ Օրիգին գնդակը մխրճեց դարպասի մեջ: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Մարկո Գրուիչը խփեց Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի 4-րդ գոլը:
International Champions Cup
«Լիվերպուլ» – «Բարսելոնա» 4:0
Գոլեր. Մանե, 15 (1:0), Մասկերանո, 47 (2:0, ինքնագոլ), Օրիգի, 48 (3:0), Գրուիչ, 90+3 (4:0):
Պատրաստեց Անի Գաբուզյանը