Բաժիններ՝

Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: 2_640x420

ՀՀ ՔԿ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են, մասնավորապես, մայրաքաղաքում հուլիս ամսին տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով նախաքննության ընթացքում դատավարության կողմերի, մասնակիցների դատավարական իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ «Դատավարական իրավունքների խախտումները չեն բխում վարույթն իրականացնող մարմնի շահերից։ Քննիչը շահագրգռված է, որ ապացույցները ձեռք բերվեն օրենսդրության պահանջների պահպանմամբ, ինչն ապահովում է անխոցելիությունը»,- նշել է Ա.Հովսեփյանը և կարևորել փաստաբանների օրինական գործունեությունը, վերջիններիս կողմից դատավարության ընթացքում ներգրավված անձանց պատշաճ իրավաբանական օգնության ցուցաբերումը։ 4_640x420

Արա Զոհրաբյանը ներկայացրել է քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով իրենց վստահորդների շահերը ներկայացնող փաստաբանների նկատառումներն ու դիտարկումները։ Երկուստեք կարևորվել է փաստաբանների կառուցողական ակտիվությունը՝ արձանագրելով, որ փաստաբանների ակտիվ ներգրավումը և մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացումը նպաստում է քրեական գործերով նախաքննության բազմակողմանիության և օբյեկտիվության ապահովմանը։ 3_640x420

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել քննության ընթացքում փաստաբանական համայնքի և քննչական մարմինների կողմից արձանագրվող խնդիրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս