![](/banners/BeFunky-design.jpg)
«Որոտան» ՀԷԿ-երի համալիրի «Հեր-Հեր» ՀԷԿ-ը կվաճառվի
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/13884595_10207372906985108_220977590_n.jpg)
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությանը պատկանող «Հեր-Հեր» ՀԷԿ-ի գույքը կվաճառվի «Արմ-Աէրո» ՓԲ ընկերությանը: Այս մասին որոշման նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Ըստ նրա` «Որոտանի» արտադրական հզորությունների (405.4 ՄՎտ) շուրջ 99.7 %-ը (404,2 ՄՎտ) 2015թ.-ին վաճառվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին:
Ընկերության կազմում մնացել է 1.2 ՄՎտ հզորությամբ «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը:
Յոլյանը նշեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարին թույլատրվում է` որպես «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ, ընդունել միակ բաժնետիրոջ որոշում` «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կողմից որոշման հավելվածում նշված գույքը 67938,264 հազ. դրամ 100 տոկոս պետական մասնակցությամբ «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին վաճառելու վերաբերյալ: