Բաժիններ՝

Շուրջ 400 խաղաղ բնակիչներ հումանիտար միջանցքներով դուրս են եկել Հալեպի օկուպացված շրջաններից

Սիրիայի Հալեպ քաղաքում բանակի կողմից բացված հումանիտար միջանցքներով շուրջ 400 խաղաղ բնակիչներ դուրս են եկել: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», միջանցքներով դուրս եկողներից 76­-ը երեխաներ են:

Հաղորդվում է նաև, որ անցած մի քանի ժամերի ընթացքում զենքերը վայր են դրել 94 ապստամբներ, ինչի մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի համաձայնեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ­լեյտենանտ Սերգեյ Չվարկովը:

«Այսօրվա դրությամբ Հալեպի այն շրջաններից, որոնք գտնվում են անօրինական զինված խմբավորումների վերահսկողության տակ, հումանիտար միջանցքներով դուրս է եկել 372 խաղաղ բնակիչ, որոնցից 76-­ը երեխաներ: Զենքները վայր են դրել 94 զինյալներ, 203-ին ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն: Երեկ Հալեպի արևելյան շրջաններից դուրս են եկել 48 բնակիչներ, իսկ Սիրիայի իշպխանություններին են հանձնվել 12 զինյալներ»,-­ ասել է Չվարկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս