Բաժիններ՝

«Սասնա ծռերի» խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հաշմանդամ հայրը սպառնում է հացադուլ անել. news.am

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, սպառնում է հացադուլ հայտարարել, եթե թույլ չտան որդուն տեսակցել։ Այս մասին նա այսօր հայտնել է NEWS.am-ի հետ զրույցում։

Մերուժան Սողոմոնյանը նշել է, որ հուլիսի 31-ին խմբի հանձնվելուց հետո փորձել է որդուն տեսնել, սակայն իրավապահները թույլ չեն տվել։

«Ասել էին, որ մթամ բրախել են, բայց կալանավորված ա, իրա փաստաբանը ասեց՝ երեխային երկու ամսվա նախնական կալանք են տվել։ Որ իմացա կալանավորված ա, գնացի Մասիս հաց-մաց առա գնացի, չթողեցին տեսակցության, դրանից հետո երեկ էլ տարել են ինչ-որ քննության էդգարանց, երեկ սպիտակցուն, ընդեղան էլ խափանման միջոց են ընտրել երկու ամսվա կալանք, էդքանը գիտեմ»,-ասաց Մերուժան Սողոմոնյանը։

Նա ասաց, որ վաղը կրկին Երեւան է գալու որդուն տեսակցելու նպատակով, իսկ եթե իրավապահները թույլ չտան, հացադուլ կանի։

«Ես կուզենամ հանգիստ էդ երեխեքին բրախեն, տուն էթան, իմ վիճակը լավ գիտեք, տեսել եք… Ուզում եմ տենամ՝ ինչ ա, գնամ տեսակցության, եթե չթողան, հացադուլ կանեմ, կնստեմ, սաղ իրար կխխառնեմ։ Սա արդեն իրանց սխալն է։ Ես ապացուցեցի, որ իրանք անմեղ են, բան չեն արել»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս