
Ավելի քան 500 ոստիկան է հոգեբանական օգնություն ստացել Բրյուսելի հարձակումներից հետո

Բելգիայի նվազագույնը 520 իրավապահ է հոգեբանության աջակցություն ստանալու նպատակով օգնության դիմել այս տարվա մարտին Բրյուսելի ահաբեկչություններից հետո, հայտնում է EFE գործակալությունը՝ հղում կատարելով բելգիական հեռուստատեսությանը:
«Խոսքն առաջին հերթին այն ստորաբաժանումների հարցումների մասին է, որոնք աշխատում էին օդանավակայանում և մետրոյի «Մալբեք» կայարանում»,- գործակալությունը ներկայացնում է Բելգիայի ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնի խոսքերը:
Ողբերգությունից ավելի քան 4 ամիս անց իրավապահները չեն դադարում դիմել հոգեբանական օգնության, նշում է EFE-ն:
Յամբոնի խոսքով՝ այդ 520 մարդուց միայն քչերն են շարունակում բուժումը մինչ օրս:
Հիշեցնենք, որ բրյուսելյան ահաբեկչությունների զոհ է դարձել 32 մարդ, վիրավորվել 300-ը: