Կլոպը ձանձրալի է համարել Մխիթարյանի համար պայքարելը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ երբեք առանձնապես ցանկություն չի ունեցել իր թիմի կազմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին:
«Ես լավ եմ ճանաչում Մխիթարյանին, աշխատել եմ նրա հետ: Ես համոզված էի դեռ վաղուց, որ Մխիթարյանը հենց այս ճանապարհն է ընտրելու: Նրա համար պայքարելու պատճառ չկար: Մենք այդպես չենք աշխատւմ:
Ես ուզում եմ նոր ֆուտբոլիստների հետ աշխատել: Իսկ Մխիթարյանի դեպքում ես գիտեմ նրա թե՛ լավ, և թե՛ վատ կողմերը: Այդպես շատ ձանձրալի է:
Գնում ենք այն ֆուտբոլիստներին, ում կարիքը ունենք »,- նշել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան