
Մոուրինիոն` Մխիթարյանի և Իբրահիմովիչի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին հարցրել են թիմի նորեկների մասին: Մոուրինիոն նշել է, որ իր համար շատ կարևոր է ֆուտբոլիստների խելացի և ադեկվատ լինելը:
Ըստ Մոուրինիոյի, Զլատանը եսասեր է, գոռոզ, բայց դա միայն դրական է անդրադառնում թիմակիցների հետ հարաբերություններում:
«Զլատանը ֆանտաստիկ է: Մարզումների ընթացքում բոլորը մոտենում էին նրան, ցանկանում շփվել, ծանոթանալ:
Շատ կարևոր է, որ Զլատանն ու Հենրիխը հիանալի տիրապետում են ոչ միայն անգլերենին, այլև շատ ուրիշ լեզուների ևս: Նրանք հիանալի և փորձառու տղաներ են:
Այն ֆուտբոլիստները, ովքեր չգիտեն անգլերեն, պետք է շատ շփվեն մյուս տղաների հետ: Դա իմ պայմաններից մեկն է»,- նշել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան