Բաժիններ՝

Բրիտանիայի իշխանությունները նվազագույնը 4 գործ են հետաքննում ահաբեկչությունների նախապատրաստման գործի շրջանակում

Բրիտանական հատուկ ծառայությունները նվազագույնը 4 գործ են հետաքննում՝ կապված Միացյալ Թագավորությունում ահաբեկչությունների նախապատրաստման հետ՝ իսլամական ծայրահեղականության բռնկման ֆոնին, գրում է Sunday Times թերթը:

Ինչպես հայտնել են պարբերականին բրիտանական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչները, «գոյություն ունի 4-5 գործ», որոնք կապված են չարագործների՝ «ահաբեկչություններ իրականացնելու» մտադրության հետ:

Թերթն ընդգծում է, որ ավելի վաղ երկրի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Բեն Ուոլեսը բանակցություններ է վարել Գերմանիայի և Ֆրանսիայի իրենց գործընկերների հետ այդ երկրներում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններից հետո, որպեսզի վերանայվեն մարզադաշտերում և Լոնդոնի առևտրային կենտրոններում անվտանգության միջոցառումները:

Sunday Times-ը նշում է, որ Միացյալ Թագավորության իրավապահ մարմինները վերջին 3 տարում կանխել են բրիտանացիների՝ Սիրիա մեկնելու և իսլամիստներին միանալու ավելի քան 900 փորձ: Ընդ որում՝ մոտ 130 բրիտանահպատակ է սպանվել Մերձավոր Արևելքում՝ կռվելով տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031