Բաժիններ՝

Միլոշ Զեմանը Եվրոպայում ահաբեկչություններ է կանխատեսում

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չի բացառում Եվրամիության տարածքում ահաբեկչությունների հնարավոր շարունակությունը: Չեխական Blesk թերթին տված հարցազրույցում նա կոչ է արել վճռական միջոցառումներ ձեռնարկել իսլամիստ ահաբեկիչների և անօրինական միգրացիայի դեմ, հայտնում է TASS-ը:

«Եթե Եվրոպա ներթափանցի ավելի քան 1 միլիոն փախստական, ապա նրանց թվում կլինեն ջիհադիստներ»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ Եվրոպայում գործում է 15 հազարից ոչ պակաս իսլամիստ ահաբեկիչ:

«Անհրաժեշտ է որոնել միգրացիոն ալիքի խնդրի լուծումը: Ես դա այլ կերպ չեմ անվանում, քան կազմակերպված ներխուժում: Անհրաժեշտ է արտաքսել բոլոր փախստականներին, որոնք ապաստան չեն ստացել ԵՄ-ում»,- կարծում է Չեխիայի նախագահը՝ կոչ անելով դադարեցնել ԵՄ սահմաններից դուրս իսլամիստներին ուղղվող ֆինանսական հոսքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031