
Հռոմի պապը կոչ է արել երիտասարդությանը չծուլանալ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երիտասարդությանը ծուլություն չդրսևորել, այլ զբաղվել հասարակական հանրօգուտ աշխատանքով կամ քաղաքականությամբ, որպեսզի ձևավորվի ավելի արդար հասարակություն:
Հռոմի պապն այդ հայտարարությունն արել է Կրակովից ոչ հեռու՝ բաց երկնքի տակ պատարագ մատուցելու ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հռոմի պապն ասել է, որ իրեն զարմացնում է, որ երիտասարդությունն այդքան ժամանակ է ծախսում համակարգիչների, սմարթֆոնների և տեսախաղերի վրա: «Մարդիկ ստեղծված չեն այն բանի համար, որ ապրեն բուսական կյանքով»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Հռոմի պապի այցը Լեհաստան կավարտվի այսօր:
79-ամյա Հռոմի պապը Լեհաստանում է «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համագումարի շրջանակում, որը անցկացվում է Կրակովում հուլիսի 26-31-ը:
Ավելի վաղ նա այցելել էր Օսվենցիմի Աուշվից-Բիրկենաու նացիստական համակենտրոնացման ճամբար: