Բաժիններ՝

Սիրիայի հարավում կրակ են բացել խաղաղ ակցիայի մասնակիցների ուղղությամբ

Սիրիայում զինյալները ականանետից կրակ են բացել հարավային Դերաա նահանգի Մութաբին գյուղի տեղի ունեցած հաշտեցման ակցիայի ուղղությամբ, 1 մարդ սպանվել է, 5-ը՝ տուժել, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել է աղբյուրը, տուժածների թվում կա երեխա: Մութաբինի ակցիային մասնակցել է ավելի քան 100 մարդ:

Գործակալությունը նշում է, որ վերջին ամիսներին Դերաայում նման բազմաթիվ ակցիաներ են անցկացվել: Մարդիկ հանձնել են զենքն ու դադարեցրել ռազմական գործողությունները, սակայն ահաբեկիչները փորձել են խափանել բանակցային գործընթացը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հուլիսին հրաման է արձակել, որի համաձայն՝ բոլոր զինված մարդկանց համաներում կշնորհվի, եթե 3 ամսվա ընթացքում հանձնվեն իշխանություններին զենքի հետ միասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031