Բաժիններ՝

Թուրքիան կարող է հանրաքվե անցկացնել մահապատիժը վերականգնելու համար

Թուրքիայում մահապատիժ սահմանելու որոշումը կարող է ընդունվել համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

Չավուշօղլուն ընդգծել է, որ նման պատժի սահմանումը շատ լուրջ է և ցանկալի չէ տվյալ դեպքում գործել «պահի ազդեցության տակ»:

Վերջինիս խոսքով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստանում է հազարավոր հաղորդագրություններ, որտեղ ասվում է, որ մարդիկ այլևս չեն քվեարկի կուսակցության օգտին, եթե մահապատիժը չվերականգնվի:

«Կուսակցություն հասարակական ուժեղ ճնշման տակ է»,- հայտարարում է Չավուշօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս