Բաժիններ՝

«Ֆյուրիի թիմում «գնչուական քաոս» է». Վլադիմիր Կլիչկո

Գերծանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն չի կարողանում վերջնականապես հաստատել ռևանշի օրը WBO և WBA սուպեր վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի հետ:

«Հոկտեմբերի 29-ը որոշվել է հեռուստատեսության և այն արենայի կողմից, որտեղ պետք է տեղի ունենա ռևանշը: Կա հաստատում իմ կողմից, որ ես պատրաստ եմ հոկտեմբերի 29-ին նորից հանդիպել Թայսոն Ֆյուրիի հետ: Բայց, ցավոք սրտի, Ֆյուրիի կողմից պաշտոնական հաստատում չկա: Ֆյուրիի կողմից, այսպես կոչված գնչուական քաոս է: Նրա մենեջերները, պրոմոութերները և ինքը չեն հաստատում օրը և չեն պատասխանում հարցումներին:

Ես չեմ կարող պաշտոնապես հայտարարել, որ կհանդիպեմ Ֆյուրիի հետ հոկտեմբերի 29-ին, բայց հուսով եմ, որ այդ օրը կպահպանվի: Հիմա այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են WBA-ը, WBO-ն և IBF-ը, պաշտոնական հայցում են կատարել: Հուսով եմ, որ մոտ օրերը մենք պաշտոնական պատասխան կստանանք Ֆյուրիի թիմից»,- ասել է Կլիչկոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս