
Թրամփը ելույթից առաջ մնացել է հյուրանոցի վերելակում

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մնացել է Կոլորադո նահանգի Mining Exchange հյուրանոցի վերելակում, հայտնում է KKTV հեռուստաալիքը:
Թրամփի հետ միասին վերելակում գտնվել է ևս 9 մարդ:
Փրկարարները ԱՄՆ նախագահի թեկնածուին կարողացել են դուրս բերել իր ելույթից քիչ առաջ: Նրանք կարողացել են աստիճան իջեցնել վերելակ, որի օգնությամբ էլ Թրամփն ու մյուսները կարողացել են դուրս գալ:
Հաղորդվում է, որ դեպքի հետևանքով միլիարդատերն ու վերելակի մյուս ուղևորները չեն տուժել: