Պատանդ բժիշկներն ու «Սասնա ծռերի» երկու անդամները փախել են ՊՊԾ գնդից
168.am-ի տեղեկություններով՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բուժաշխատողները՝ բժիշկ Նորայր Թևանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը, կարողացել են դուրս գալ գնդի տարածքից: Տարածքից դուրս են եկել նաև ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռերի» երկու անդամներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնության» երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամները պատանդ էին վերցրել:
Լուրը մեծ վրդովմունքով էր ընդունել Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը՝ խստորեն դատապարտելով զինյալ խմբի այդ քայլը և պահանջելով շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին: