Թուրք ուժայինները շրջապատել են «Ինջիրլիք» ավիաբազան՝ արգելափակելով բոլոր ելքերը
Շուրջ 7 հազար թուրք զինված ուժայիններ ծանր տեխնիկայով շրջապատել են Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան, որն օգտագործվում է ՆԱՏՕ-ի և թուրքական ռազմաօդային ուժերի կողմից, հայտնում է Sputnik գործակալությունը:
Արգելափակվել են ռազմական ավիաբազայի բոլոր մուտքերն ու ելքերը: Չշտված տեղեկությունների համաձայն՝ այնտեղ ուղարկվել են հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներ զինված հեղաշրջման երկրորդ փորձի լուրի ստացումից հետո: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Միևնույն ժամանակ, ԵՄ հարցերով նախարար Օմար Չելիքը հայտարարել է, որ դա սովորական «անվտանգության ստուգում է»:
«Ինջիրլիք» ավիաբազան գտնվում է Ադանա նահանգում, այն Թուրքիայում ՆԱՏՕ-ի կարևորագույն ավիաբազաներից է, ԱՄՆ-ն այնտեղ պահում է 50-90 միավոր տակտիկական միջուկային սպառազինություն:
Չնայած այն բանին, որ ռազմական հեղաշրջման ժամանակ հիմնական իրադարձությունները ծավալվել են Անկարայում և Ստամբուլում, աստամբությունից հետո իշխանությունները որոշ ժամանակով փակել էին այդ ռազմական օբյեկտը:
Որոշ թուրք զինվորականների մեղադրանք էր առաջադրվել հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ: