Բաժիններ՝

Այս գիշեր շփման գծում լարված է եղել. մեկ զինծառայող վիրավորում է ստացել

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 46 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հուլիսի 31-ին` ժամը 00:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. Հովհաննես Գերասիմի Գասպարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս