Բաժիններ՝

«Ղեկավար կազմում կան անձինք, ովքեր ցանկանում են, որ Մեսսին հեռանա». Լապորտա

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կրկին հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ: Լապորտան նշել է, որ կատալոնական ակումբում ցանկանում են հրաժարվել Մեսսիի ծառայությունից:

««Բարսելոնայում» դժգոհ են այն վարկային պատմություններից, որոնցում ներքաշված է Մեսսին: Ղեկավար կազմում կան անձինք, ովքեր ցանկանում են, որ Մեսսին հեռանա: Տեսնենք, թե ինչպես կվարվի ակումբի նախագահը»,- նշել է Լապորտան:

Լապորտան նշել է, որ «Բարսելոնան» ավելին է, քան ակումբ և նա միշտ հպարտությամբ է նշել այդ ակումբի նախագահը լինելու փաստը:

Լապորտան հիշատակել է նաև Նեյմարի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ խոսակցությունները, ինչը ըստ նրա՝ մեծագույն ամոթ է կատալոնացիների համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս