Ֆուտբոլի պատմության 11 ամենաթանկ վերադարձները
Ամռանը, երբ ֆուտբոլային հանդիպումներն այնքան էլ շատ չեն, ֆուտբոլասերներն ուշի ուշով հետևում են ֆուտբոլիստների տեղափոխություններին: Sports.ru կայքն անդրադարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ վերադարձներին: Ձեզ ենք ներկայացնում այն 11 դեպքերը, երբ ակումբը վաճառել է իր ֆուտբոլիստին, իսկ հետո ստիպված է եղել հսկայական գումար վճարել նրան վերադարձնելու համար:
11. Ջերարդ Պիկե – «Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բարսելոնա»
Պիկեին անգլիական ակումբին վաճառելու և հետագայում վերադարձնելու արդյունքում՝ կատալոնացիները կորցրեցին 5 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սակայն պարզ է մի բան, կատալոնացիներն Անգլիա ուղարկեցին անփորձ երիտասարդի, իսկ վերադարձրին գերազանց որակներ ունեցող, կայացած ֆուտբոլիստի:
10. Ալենսանդրո Մատրի – «Միլան» – «Կալյարի» – «Յուվենթուս» – «Միլան»
Միլանը ներկայացնող ակումբը Մատրիին վերադարձնելու համար ստիպված եղավ վճարել 7 միլիոն եվրոյից ավելի:
9. Պիտեր Կրաուչ – «Պորտսմուտ» – «Ասթոն Վիլլա» – «Սաութհեմնթոն» – «Լիվերպուլ» – «Պորտսմուտ»
Համեստ «Պորտսմուտն» իր ֆուտբոլիստին վերադարձնելու համար վճարեց մոտավորապես 6 մլն ֆունտ ստեռլինգից ավելի, ինչն իսկապես մեծ թիվ է այս ակումբի համար:
8. Ալվարո Մորատա «Ռեալ Մադրիդ» – «Յուվենթուս» – «Ռեալ Մադրիդ» – 10 մլն եվրո
Այս պատմության դեպքում ամեն ինչ նախապես էր պլանավորված: 2 տարի առաջ երիտասարդ հարձակվողին Իտալիա ուղարկելիս մադրիդցիները պայյմանագրի մեջ հատուկ կետով շեշտեցին, որ կարող են վերադարձնել Մորատային և իրականացրին իրենց պլանն ամենահարմար պահին:
7. Պիտեր Կրաուչ – «Տոտենհեմ» – «Պորտսմուտ» – «Ասթոն Վիլլա» – «Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ» – «Պորտսմուտ» -« Տոտենհեմ» – 9.94 մլն ֆունտ ստեռլինգ
Կրաուչը վերադարձավ հարազատ ակումբ 9 տարի անց: Ընդհանուր հաշվարկով նա խաղաց 9 ակումբներում: Նա վերադարձավ «Տոտենհեմ»՝ որպես շատ փորձառու և վստահ հարձակվող:
6. Ջերման Դեֆո – «Տոտենհեմ» – «Պորտսմուտ» – «Տոտենհեմ» – 10 մլն ֆունտ ստեռլինգ
2008-ը Դեֆոյի կարիերայի համար այնքան էլ հաջող չէր: Սակայն «Պորտսմուտ» տեղափոխվելուց հետո Դեֆոն մի քանի անգամ բարելավեց իր խաղը: Նրա խաղն այնքան էր տպավորում, որ «Տոտենհեմը» որոշեց վերադարձնել նրան, անգամ 10 մլն ֆունտ կորցնելու դեպքում:
5. Մարկո Ռոյս – «Բորուսիա» Դորտմունդ – «Ռատ-Վայս Ալեն» – «Բորուսիա» Մյունխենգլադբախ – «Բորուսիա» Դորտմունդ – 17.1 մլն եվրո
Ռոյսը 10 տարի անցկացրեց դորտմունդյան ակումբի մանկապատանեկան թիմերում: Հետագայում այլ թիմերի կազմում Բունդեսլիգայում փայլուն ելույթներից հետո դորտմունդյան ակումբը որոշեց, որ նման ֆուտբոլիստի համար գումար խնայել պետք չէ:
4. Նեմանիա Մատիչ – «Չելսի» – «Բենֆիկա» – «Չելսի» – 15-20 մլն ֆունտ ստեռլինգ
Նեմանիա Մատիչին անգլիացիներն օգտագործեցին Դավիդ Լուիսի տրանսֆերում: Սակայն տարիներ անց Մատիչը սկսեց այնպիսի ֆուտբոլ խաղալ, որ լոնդոնյան ակումբը վերադարձրեց նրան գրեթե այնքան գումարով, որքանով գնել էր Լուիսին:
3. Նիկոլյա Անելկա – «ՊՍԺ» – «Արսենալ» – «Ռեալ Մադրիդ» – «ՊՍԺ» – 21.5 մլն ֆունտ ստեռլինգ
Արսեն Վենգերը բավականին մատչելի կարողացավ գնել Անելկային ՊՍԺ-ից, սակայն երկար պահել չկարողացավ: Մադրիդում Անելկայի մոտ ոչինչ չստացվեց, և նա կրկին վերադարձավ Փարիզ: Սակայն այս դեպքում ՊՍԺ-ն ստիպված էր մեծ գումարներ վճարել:
2. Մաթս Հյումելս – «Բավարիա» – «Բորուսիա» Դորտմունդ – «Բավարիա» – 34 մլն եվրո
Հյումելսը մեծացել է Մյունխենում, սակայն հրաշալի ֆուտբոլիստ է դարձել Դորտմունդում: Տարիներ անց՝ իր կարիերայի լավագույն ժամանակահատվածում, Հյումելսը ցանկացավ վերադառնալ իր փոքրիկ հայրենիք:
1. Սեսկ Ֆաբրեգաս-«Բարսելոնա» – «Արսենալ» – «Բարսելոնա» – 34 միլիոն եվրո
Գրեթե միաժամանակ կատալոնական ակումբից հեռացան երկու մանկության ընկերներ՝ Պիկեն և Ֆաբրեգասը: Անգլիայում Ֆաբրեգասն այնքան կատարելագործվեց, որ կատալոնացիները մի քանի տարի շարունակ արեցին ամեն ինչ նրան վերադարձնելու համար: Սակայն Ֆաբրեգասը վերադարձից հետո երկար չմնաց Կատալոնիայում և կրկին վերադարձավ Անգլիա:
Սիրարփի Աղաբաբյան