Բաժիններ՝

Մագնուս Կարլսենը կդառնա «Սիմփսոնները» անիմացիոն սիթքոմի գործող անձ

Շախմատի աշխարի չեմպիոն Մագնուս Կարլսենը կդառնա «Սիմփսոնները» հայտնի ամերիկյան մուլտսերիալի հերոսներից մեկը:

«Դա պատիվ է բերում: Շատ հայտնի մարդիկ են դեր կատարել «Սիմփսոններում»: Այս սերիալը իր տեսակի մեջ մշակութային «ինստիտուտ» է աշխարհում: Այն շատ մարդկանց է դուր գալիս և դա պատիվ է Մագնուսի համար: Եթե քո նպատակը շախմատը տարածելն է, ապա սա հիասքանչ հնարավորություն է»,- պատմել է նորվեգացու մենեջեր Էսպեն Ագդեստեյնը:

Ըստ Ագդեստեյնի խոսքերի, Կարլսենը դեռ չի տեսել, թե ինչ տեսք ունի իր անիմացիոն հերոսը, բայց այն արդեն պատրաստ է: Խոսքերը ձայնագրվել են Օսլոյի ստուդիայում և հեռուստադիտողները կտեսնեն Կարլսենին էպիզոդում, որը կցուցադրվի 2017թ. սկզբին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս