
Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով

«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է նոր մրցաշրջանում ֆուտբոլիստների նախնական խաղային համարները: Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով, քանի որ այդ համարն ազատ էր:
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդես է գալու 9 համարի ներքո, որը նախկինում պատկանում էր Մարսիալին: Ինքը ֆրանսիացին հանդես կգա 11 համարի մարզաշապիկով:
Հուլիսի 22-ին Շանհայում «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: