Զլատան Աստվածը և խաչված Ռոնալդուն՝ Օմար Մոմանիի ծաղրանկարներում
Հայտնի հորդանանցի ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանին արձագանքել է ֆուտբոլային աշխարհի վերջին իրադարձություններին:
Կրիշտիանու Ռոնալդուի քույրը համեմատել է Եվրո-2016-ում ֆուտբոլիստի ստացած վնասվածքը Քրիստոսի տանջանքների հետ: 
Պեպ Գվարդիոլան իր ֆուտբոլիստներին արգելել է հանդերձարանում պիցցա ուտել: Իսկ Կլաուդիո Ռանիերին նախորդ մրցաշրջանում հրավիրել էր ամբողջ թիմին պիցցա ճաշակելու: 
Հայտարարվել է 2016-17 մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյի օրը: Դեկտեմբերի 4-ին «Բարսելոնան» «Նոու Քամփում» կընդունի Մադրիդի «Ռեալին»: 
Զլատան Իբրահիմովիչի պատասխանն Էրիկ Կանտոնային. «Ես չեմ լինի Մանչեսթերի արքան, ես կդառնամ Աստվածը»: 
«Ռեալը» չի հանձնվում Պոլ Պոգբայի համար մղվող պայքարում: Հերթական առաջարկը «սերուցքայիններից»: 
Այս տղաներն արդեն «այն չեն»: 
Թիերի Անրին արտահայտվել է «Արսենալում» մարզչական աշխատանքի անցնելու ցանկության մասին: 
«Կավարտեմ կարիերաս այն ժամանակ, երբ «Ռոման» դառնա Իտալիայի չեմպիոն». Ֆրանչեսկո Տոտտի: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

